Լիոնում կայացավ Դևիսի Գավաթ-2010 մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի վիճակահանությունը, որում ելույթ կունենան Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականները:
Սեպտեմբերի 17-ից կորտ դուրս կգան ֆրանսիացի Միշել Լյոդրան ու արգենտինացի Խուան Մոնակոն: Առաջին մրցութային օրվա երկրորդ «մենախաղում» իրենց ուժերը կչափեն Գաել Մոնֆիսն ու Դավիթ Նալբանդյանը:
Սեպտեմբերի 18-ին զույգային հանդիպմանը ֆրանսիացիների կապիտան Գի Ֆորժեն առաջադրել է Առնո Կլեմանին ու Միշել Լյոդրին, իսկ Արգենտինայի հավաքականի կապիտանի ընտրությունը կանգ է առել Էդուարդ Շվանկի և Օրասիո Սեբալյոսի վրա:
Ամփոփիչ մրցութային օրը առաջինը կորտ դուրս կգան Մոնֆիսն ու Մոնակոն, որոնց հետո կփոխարինեն Լյոդրան ու Նալբանդյանը:
Հանդիպումները կկայանան Լիոնում` «Palais des Sports de Gerland» արենայում, որը 5910 հանդիսատես է տեղավորում, հաղորդում է gotennis.ru-ն:
Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականների ուղիներն արդեն չորս անգամ հատվել են պաշտոնական հանդիպումների ժամանակ, և առայժմ հարավամերիկացիները ոչ մի հաղթանակ չեն տարել: Ճիշտ է, մրցակիցների միջև վերջին հանդիպումն արդեն հեռավոր 1985 թվականին է տեղի ունեցել: