AM
23 September 2010 - 06:07 AMT

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը (մինչև 17 տ) զիջեց Թուրքիայի հավաքականին

Սեպտեմբերի 22-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը (մինչև 17 տ) Ռեյկյավիկ քաղաքում (Իսլանդիա) 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում խաղաց Թուրքիայի հավաքականի դեմ: Հայ ֆուտբոլիստները պարտվեցին 0:3 հաշվով և 7-րդ խմբում առանց միավորների զբաղեցրեցին վերջին` 4-րդ տեղը: Թուրքիայի և Չեխիայի հավաքականները ունեն 3-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը:

Չեխ ֆուտբոլիստները 4:0 հաշվով հաղթանակ տարան Իսլանդիայի հավաքականի նկատմամբ, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը: