AM
23 September 2010 - 10:09 AMT

Արթուր Աբրահամը չի հավատում, որ Կարլ Ֆրոչն իրոք վնասվածք է ստացել

«Ասում են` Ֆրոչը վնասվածք է ստացել, բայց դրանում չի կարելի համոզված լինել մինչև վերջ: Երբ մարդը չի ցանկանում բռնցքամարտել, նա միշտ պատրվակ է գտնում: Միշտ կարելի է բժշկի գնալ և տեղեկանք ստանալ»,- ասել է Արթուր Աբրահամը:

Կարլ Ֆրոչի հետ մարտը պետք է կայանար հոկտեմբերի 2-ին Մոնակոյում, բայց տեղափոխվել է բրիտանացի բռնցքամարտիկի մեջքի վնասվածքի պատճառով, և տեղի կունենա Հելսինկիում նոյեմբերի 27-ին:

Աբրահամի խոսքերով, նա արդեն 6 ամիս դուրս չի եկել ռինգ և դա շատ ծանր է տանում. «Այդպիսի դադար ես դեռ չեմ ունեցել: Միայն երբ Էդիսոն Միրանդան կոտրեց իմ ծնոտը, ես 8-ամսյա ընդմիջում ունեցա»: Հայ բռնցքամարտիկն ասաց, որ նախապատրաստական փուլի ընթացքում սպարինգ է անցկացրել թիմակիցների հետ: «Երբ գա ժամանակը, կգան բռնցքամարտիկներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չեխիայից, և ես մենամարտեր կանցկացնեմ նրանց հետ: Անունները նշանակություն չունեն: «Super Six»-ը շատ հետաքրքիր մրցաշար է, բայց կան նաև թերություններ: Մասնավորապես, մենեջմենթը խիստ կախված է բռնցքամարտիկից»,- ասել է Աբրահամը, գրում է sportbox.ru-ն: