AM
4 August 2003 - 19:30 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի 23-ամյա մի բնակչի, որն զբաղվում էր ավտոմեքենաների առեւանգմամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայկոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, խաբեբան, ներկայանալով որպես հնարավոր գնորդ, մեքենաներն առեւանգում էր տերերի աչքի առաջ: Օպերատիվ աշխատողների տեղեկությունների համաձայն, նա թերթերում գտնում էր մեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ եւ պայմանավորվում էր տերերի հետ գնման շուրջ: Գործարքի օրը նա տիրոջը խնդրում էր դուրս գալ մեքենայից, վեռջինիս հնարավորությունների մեջ անձամբ հավաստիանալու համար, նստում էր ղեկին եւ սլանում մեծ արագությամբ: Ընդ որում նա հաճախ իր հետ էր տանում նաեւ մեքենայի տիրոջ բջջային հեռախոսը եւ փաստաթղթերը: Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալված առեւանգիչը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: