AM
24 September 2010 - 05:53 AMT

Տիգրան Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 23-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Թուրքիայի Անթալիա քաղաքում, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը 77 ք/կ-ում դարձավ աշխարհի չեմպիոն:

Նա իր ելույթը սկսեց շատ վստահ, հաջող կերպով օգտագործեց բոլոր 3 փորձերը «պոկում» վարժությունում: Բարձրացնելով 173 կգ-անոց ծանրաձողը` նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Նա 3 կգ առաջ անցավ իր հիմնական մրցակցից, որը 170 կգ-ով գրավեց 2-րդ տեղը:

Նրանց միջև պայքարը շարունակվեց «հրում» վարժությունում, որում Մարտիրոսյանը միայն երկրորդ փորձից բարձրացրեց 200կգ ծանրաձողը, չինացին` նույնպես: Պայքարի վերջում հայ մարզիկը չկարողացավ բարձրացնել 205 կգ: 77 ք/կ-ում ամեն ինչ կախված էր Ջունի երկու փորձերից, որոնք նա ձախողեց. ծանրաձողը կշռում էր 206 կգ:

Դրա շհորհիվ Մարտիրոսյանը «երկամարտի» արդյունքում 373 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ «հրում» վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Լյու Սյո Ջունը դարձավ ԱԱ արծաթե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Թարեք Յաղյան (Եգիպտոս) 356կգ-ով: