AM
24 September 2010 - 06:06 AMT

Ծանրամարտի ԱԱ-ում Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցնում է 6-րդ տեղը

Անթալիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 23-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Թուրքիայի Անթալիա քաղաքում, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը 77 ք/կ-ում դարձավ աշխարհի չեմպիոն: Մարտիրոսյանը «երկամարտի» արդյունքում 373 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն:

Այդ քաշային կարգում հանդես եկավ նաև օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Գևորգ Դավթյանը, բայց «պոկում» վարժությունում առաջին մոտեցման ժամանակ մեջքի վնասվածքի պատճառով նա չկարողացավ բարձրացնել 163 կգ-անոց ծանրաձողը: Նա չկարողացավ օգտագործել իր մնացած մոտեցումները և ավարտեց իր ելույթը` չմասնակցելով «հրում» վարժությանը:

Տիգրան Մարտիրոսյանի մեդալների և Մելինե Դալուզյանի (69 ք/կ) 3 մեդալների շնորհիվ Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջին տեղում 29 մեդալով Չինաստանի հավաքականն է:

Սեպտեմբերի 24-ին հանդես կգան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վ. Մարտիրոսյանը և ԵԱ արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը: Երկու ծանրորդները հանդես են գալիս 85 քաշային կարգում: