Իրանն առաջարկել է Ղազախստանին եւ Հայաստանին միանալ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միաջանցքի նախագծին: Ինչպես հայտնում է «Առկա» գործակալությունը, Թեհրանն արդեն Աստանա եւ Երեւան է ուղարկել գրավոր փաստաթուղթ, որտեղ ձեւակերպված են նախագծի մասնակիցների թվաքանակի ավելացմանը վերաբերող թեզիսներ եւ մտքեր: Այդ մասին հայտարարեց տրանսպորտային նախագծի իրագործման համար ստեղծված մարմնի քարտուղարության ղեկավար` Մոխամմադ Ջավադ Ատրչիան: Նա նշեց, որ «Թեհրանում տեղի ունեցած նոր տրանսպորտային միջանցքի խնդիրների վերաբերյալ առաջին ռուս-իրանա-հնդկական սեմինարի ավարտին մասնակիցները եկան եզրակացության, որ նախագծի իրագործման համար անհրաժեշտ է ներգրավել այլ երկրներ»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: