Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը կիսեց միավորը Էլենա Դեմբոյի հետ (Հունաստան): Պարտիան ավարտվեց 16-րդ քայլում: Հայ շախմատիստուհին սև ֆիգուրներով էր խաղում:
Հայ-հունական դիմակայության մնացած պարտիաները շարունակվում են մնացած երեք տախտակներին:
Շարունավում են Լիլիթ Մկրտչյան – Աննա-Մարիա Բոցարի, Լիլիթ Գալոյան – Մարինա Մարկուպուլո և Նելլի Ագինյան – Վերա Պապադոպուլո հանդիպումները:






