Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, 1:2 հաշվով հաղթեց «Մետալիստին»:
«Շախտյորի» հաղթական գոլն ավելացված 4-րդ րոպեին խփեց Մխիթարյանը և 3 միավոր պարգևեց իր թիմին: «Շախտյորը» առաջնության մրցաշարային աղյուսակում 28 միավորով առաջատար է, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ուկրաինական ակումբը հաջորդ խաղն անցկացնելու է սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պորտուգալական «Բրագայի» դեմ: