AM
27 September 2010 - 15:57 AMT

Հայաստանի ու Վրաստանի տղամարդկանց հավաքականները ոչ ոքի են խաղացել

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը առաջին ոչ ոքին է գրանցել: Լևոն Արոնյան-Բահադուր Ջոբավա, Վլադիմիր Հակոբյան-Մերաբ Գագունաշվիլի զույգերը ոչ ոքի են խաղացել, իսկ Արման Փաշիկյանը վերջին խաղատախտակին հաղթել է Թամազ Գելաշվիլուն: Գաբրիել Սարգսյանը պարտվել է Լևան Պանցուլային: Արդյունքում գրանցվել է 2:2 հաշիվը: