Սեպտեմբերի 27-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում կայացել է 6-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Վրաստանի հավաքականն էր: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:
6-րդ տուրից հետո Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ Վրաստանը, որն օլիմպիադայի առաջատարն էր, իջել է 3-րդ տեղը, առաջին տեղում Ուկրաինայի հավաքականն է:
7-րդ տուրում, որը կայանալու է սեպտեմբերի 28-ին, Հայաստանի հավաքականը խաղալու է Ադրբեջանի դեմ, որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Այս հանդիպմանը կայանալու են հետևյալ պարտիաները. Լևոն Արոնյան- Շահրիյար Մամեդյարով, Վլադիմիր Հակոբյան- Թեյմուր Ռաջաբով, Գաբրիել Սարգսյան- Ռաուֆ Մամեդով, Արման Փաշիկյան – Հադիր Հուսեյնով: