Սեպտեմբերի 27-ին կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրի երկրորդ խաղը: 2010-ի Հայաստանի գավաթակիր և չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունեց «Շիրակին»:
«Փյունիկը» հերթական անգամ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով: «Փյունիկի» կազմում հեթ-տրիքի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, որը 15 գոլերով գլխավորեց առաջնության ռմբարկուների աղյուսակը: Մարկոս Պիզելին դարձավ 4-րդ գոլի հեղինակ, իսկ Արտակ Եդիգարյանը` 5-րդ:
Այս խաղից հետո «Փյունիկը» 49 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, «Բանանցը» նույնպես ունի 49 միավոր և առաջին տեղում է:
22-րդ տուրի հանդիպումը «Բանանցը» կանցկացնի սեպտեմբերի 28-ին «Միկայի» հետ: