AM
28 September 2010 - 08:21 AMT

Կուրսկի միջազգային մրցաշարում «Հատիսը» 69:59 հաշվով զիջել է «Չևակատային

Սեպտեմբերի 27-ին Կուրսկում մեկնարկեց բասկետբոլի իններորդ միջազգային առաջնությունը` «Կուրսկի նահանգապետի գավաթը», որին մասնակցում է նաև երևանյան «Հատիս» բասկետբոլային ակումբը:

Առաջին մրցութային օրը «Հատիսն» իր ուժերը չափեց «Չևակատայի» հետ (Վոլոգդա) և զիջեց 69:59 հաշվով, հաղորդում է kurskcity.ru-ն:

«Չևակատայի» բասկետբոլիստուհիներն առավելությունն իրենց ձեռքը վերցրեցին և կարողացան պահպանել այն մինչև ավարտական սուլիչի հնչելը, սակայն հաղթանակը հեշտությամբ չտրվեց նրանց, քանի որ երևանյան ակումբն արագընթաց բասկետբոլ ցուցադրեց:

Սեպտեմբերի 28-ին «Հատիսը» կմրցի կիևյան «Տիմ ՍԿՈՒՖ»-ի հետ, իսկ 29-ին` «Դինամոյի»: