AM
29 September 2010 - 11:43 AMT

Վլադիմիր Հակոբյանը Շախմատի օլիմպիադայում ոչ ոքի է խաղացել լեհ Բարտոշ Սոկոյի հետ

39-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում, որտեղ Հայաստանի հավաքականը խաղում է Լեհաստանի հավաքականի հետ, ավարտվել է Վլադիմիր Հակոբյան-Բարտոշ Սոկո պարտիան:

Շախմատիստները ոչ ոքի են խաղացել` իրենց թիմերին բերելով 0,5-ական միավոր:

Լևոն Արոնյան-Ռադոսլավ Վոյտաժեկ, Գաբրիել Սարգսյան-Բարտոլոմեյ Մաչեյ, Արման Փաշիկյան-Կամիլ Մինտոն պարտիաները շարունակվում են:

Այս հանդիպումից առաջ Հայաստանը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ, իսկ Լեհաստանը` 5-րդ տեղը: