ԱՊՀ երկրների կառավարությունները հիմա զբաղված են հակաճգնաժամային միջոցառումների գնահատմամբ, որոնք իրականացվել են ԱՊՀ շրջանակներում, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով ԱՊՀ բարձրագույն ֆինանսական վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստում: Վարչապետը նշել է, որ վերահսկիչ պալատների գործունեության արդյունավետության բարձրացումը նպաստում է կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
Տիգրան Սարգսյանի խոսքերով անհրաժեշտ է, որպեսզի հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությունը հասկանալի լինի վերահսկիչ պալատին: Վերահսկիչ պալատների միջամտությունն այս գործընթացներին թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: