Թբիլիսիում` Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքում, կայացավ Վրաստանի հայերի միության մայրաքաղաքային կազմակերպության սահմանադիր կոնֆերանսը: Միության նախագահ Հենրիկ Մուրադյանը իր ելույթում նշեց, որ Թբիլիսիի քաղաքային կազմակերպության գործունեությունը հիմնականում սեւեռված կլինի հայ գրողների եւ մշակույթի գործիչների պանթեոնի վերականգնման հիմնախնդրի լուծման, հայերեն լեզվով ռադիոհեռարձակման նոր ալիքի բացման, քաղաքի հայկական դպրոցներին օգնության ցուցաբերման վրա: Թբիլիսիի քաղաքային կազմակերպության նախագահ ընտրվեց Վրաստանի հայ երիտասարդության միության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: