AM
25 July 2001 - 18:06 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԹՈՂԵԼ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատեց արտասահմանյան երկրներին Միացյալ Նահանգների ֆինանսական օգնության մասին փաստաթղթերի փաթեթը: Հայաստանը, համաձայն այդ փաստաթղթերի, 2002 թվականին կստանա 82,5 միլիոն դոլար: Ընդ որում ամերիկյան օրենսդիրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է հատկացնել 8,2 միլիոն նպատակային ֆինանսական օգնություն: Փաստաթղթում արձանագրված է, որ ուժի մեջ է մնում Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը, որը արգելում է ԱՄՆ-ի ղեկավարությանը Ադրբեջանին տնտեսական օգնություն ցուցաբերել մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տնտեսական եւ տրանսպորտային շրջափակումը: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանին հատկացվող գումարը պակաս է 7,5 միլիոնով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: