AM
30 Սեպտեմբեր 2010 - 05:49 AMT

Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայի 9-րդ տուրում կմրցի Ռուսաստանի հավաքականի առաջին թիմի հետ

Սեպտեմբերի 30-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տեղի կունենա 9-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայի 9-րդ տուրում կմրցի Ռուսաստանի հավաքականի առաջին թիմի հետ: Մինչ այս տուրը հայ շախմատիստները 13 միավորով 6-րդ տեղում են, Ռուսաստանի հավաքականը` 2-րդ, օլիմպիադայի առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, որն ունի 14 միավոր և այս տուրում կխաղա Ադրբեջանի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի և Ռուսաստանի առաջին թիմի հանդիպման ժամանակ կպայքարեն հետևյալ զույգերը. Լևոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ, Վլադիմիր Հակոբյան- Ալեքսանդր Գրիշչուկ, Գաբրիել Սարգսյան-Պյոտր Սվիդլեր և Արման Փաշիկյան-Սերգեյ Կարյակին: Իր վարկանիշով միայն Լևոն Արոնյանն է գերազանցում մրցակցին, մնացած հայ շախմատիստների վարկանիշն ավելի ցածր է, քան մրցակիցներինը:

Հայաստանի կանանց հավաքականը, որն աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը, կհանդիպի Սլովակիայի հավաքականի հետ: Խաղալու են հետևյալ զույգերը. Էլինա Դանիելյան- Եվա Ռեպկովա, Լիլիթ Մկրտչյան- Ռեգինա Պոկորնա, Լիլիթ Գալոյան-Յուլիա Կոչետկովա, Նելլի Աղինյան-Ալյոնա Մրվովա: