Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ, որոնք նախատեսում են էներգաարտադրող ձեռնարկությունների սեփականաշնորհումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանն այսօր ասել է, որ խոսքը գնում է Սեւան-Հրազդանի եւ Որոտանի կասկադների, Երեւանի ՋԷԿ-ի եւ Հրազդանի ՀԷԿ-ի սեփականաշնորհման մասին: Այս օբյեկտների նկատմամբ, Կ. Գալուստյանի խոսքերով, արդեն հետաքրություն են ցուցաբերել իտալական մի ընկերություն, ինչպես նաեւ ամերիկյան AES Silk Road-ը եւ ֆրանսիական Electricite de France-ը:
Էմերգետիկայի նախարարն ասել է, որ Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման ավարտի համար անհրաժեշտ է մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլար, որը հնարավոր չէ ապահովել բյուջետային կամ վարկային միջոցների հաշվին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: