AM
30 September 2010 - 13:25 AMT

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը զիջել է Ռուսաստանի հավաքականին

Սեպտեմբերի 30-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ընթանում է 9-րդ տուրը: Հայաստանի և Ռուսաստանի առաջին թիմի պարտիաներն ավարտվել են: Երկրորդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը 40-րդ քայլում միավորները կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Մինչ այդ Լևոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղացին համապատասխանաբար Վլադիմիր Կրամնիկի ու Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց Պյոտր Սվիդլերից:

Այսպիսով, Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքկանը զիջեց Ռուսաստանի հավաքականին1,5:2,5 հաշվով: