AM
30 Սեպտեմբեր 2010 - 14:12 AMT

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը հաղթել է Սլովակիայի հավաքականին

Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան: 9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպել է Սլովակիայի հավաքականի հետ: Առաջինն ավարտվել են Լիլիթ Գալոյան- Յուլիա Կոչետկովա պարտիաները, նրանք ոչ ոքի են խաղացել:

Էլինա Դանիելյանը պարտություն է կրել Եվա Ռեպկովայից, Նելլի Աղինյանը հաղթել է Ալյոնա Մրվովային, Լիլիթ Մկրտչյանը` Ռեգինա Պոկորնային:

Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 միավորով պարտության է մատնել Սլովակիայի հավաքականին: