AM
1 October 2010 - 08:08 AMT

Դավիթ Նալբանդյանը հրաժարվել է մասնակցել Տոկիոյի ու Շանհայի մրցաշարերին

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որոշել է չմասնակցել 2010թ. ասիական մրցաշարերին և բաց թողնել Տոկիոյի և Շանհայի «Մասթերս» մրցաշարերը:

«Ես կկենտրոնանամ Փարիզի ու Ստոկհոլմի եվրոպական մրցաշարերի վրա,-մեջբերում է Նալբանդյանի խոսքերը նրա պաշտոնական կայքէջը,-իմ գլխավոր նպատակն է լավ փորձ ձեռք բերել»:

Այդ մրցաշարերից հետո, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերին ու նոյեմբերին, Նալբանդյանը, հավանաբար, կմասնակցի Swiss Indoors Basel մրցաշարին Շվեյցարիայում: