AM
1 October 2010 - 08:10 AMT

Խոակին Պողոսյանի «Զալցբուրգ» ակումբը ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի երկրորդ խաղում պարտություն է կրել

Սեպտեմբերի 30-ին տեղի են ունեցել ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հերթական խաղերը: Նույն օրը Ավստրիայի «Զալցբուրգը», որի կազմում հանդես է գալիս հայազգի Խոակին Պողոսյանը, հանդիպել է լեհական «Լեխի» հետ: Պողոսյանը դաշտ է դուրս եկել 77-րդ րոպեին և չէր կարող գոլի հեղինակ դառնալ: Նրա ակումբը պարտվեց 2:0 հաշվով, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

Սա «Զալցբուրգի» երկրորդ պարտությունն էր Եվրոպայի լիգայում: Առաջին խաղում ակումբը պարտվեց Անգլիայի «Մանչեսթեր սիթիին»:

A խմբում «Զալցբուրգն» առանց միավորների եզրափակում է մրցաշարային աղյուսակը, «Լեխն» ու «Մանչեսթր սիթին» վաստակել են 4-ական միավոր: