AM
1 Հոկտեմբեր 2010 - 10:39 AMT

Շախմատի օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանն ոչ ոքի է խաղացել Զբինեկ Գրաչեկի հետ

Հոկտեմբերի 1-ին Խանտի Մանսիյսկում, որտեղ ընթանում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, մեկնարկել է 10-րդ տուրը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Չեխիայի հավաքականն է: Առաջինն ավարտվել է Գաբրիել Սարգսյան- Զբինեկ Գրաչեկ պարտիան: 18-րդ քայլում հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:

Լևոն Արոնյան-Դավիդ Նավարա, Վլադիմիր Հակոբյան-Վիկտոր Լազնիցկա և Արման Փաշիկյան- Վլաստիմիլ Բաբուլա պարտիաները դեռ շարունակվում են: