AM
1 Հոկտեմբեր 2010 - 11:28 AMT

Շախմատի օլիմպիադայում Արման Փաշիկյան-Վլաստիմիլ Բաբուլա պարտիան ևս ոչ ոքի ավարտվեց

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 39-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Չեխիայի հետ:

Չորրորդ խաղատախտակի վրա Արման Փաշիկյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Վլաստիմիլ Բաբուլայի հետ:

Մինչ այդ, ոչ ոքի ավարտվեց Գաբրիել Սարգսյան-Զբինեկ Գրաչեկ պարտիան:

Լևոն Արոնյան-Դավիթ Նավարա, Վլադիմիր Հակոբյան-Վիկտոր Լազնիցկա պարտիաները շարունակվում են: