AM
1 October 2010 - 13:16 AMT

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրը Հայաստանի ու Չեխիայի հավաքականների միջև ավարտվեց Հայաստանի հաղթանակով:

Վերջինն ավարտվեց Լևոն Արոնյան-Դավիթ Նավարա պարտիան: Արոնյանը խաղում էր սև ֆիգուրներով: 50-րդ քայլում հայ գրոսմայստերը կարողացավ առավելության հասնել և հաղթանակ բերեց իր թիմին:

Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Այսպիսով Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով: Հայկական թիմը վաստակել է 15 միավոր: