AM
21 July 2001 - 12:29 AMT

ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈԻՄԸ ԹՈԻՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԻՆ

«Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի ստեղծումը Թուրքիայի կողմից կատարված յուրահատուկ մի հակահարված է Հայկական ցեղասպանության փաստի ճանաչման համաշխարհային հաղթարշավին», – հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Պրոմեթեւս» հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» ծրագրին տված հարցազրույցում: «Այս հանձնաժողովի ստեղծման միջոցով Թուրքիան փորձում է բանակցությունների մեջ մտնել Հայաստանի հետ` շրջանցելով ցեղասպանության ճանաչումը: Բացի այդ, հանձնախմբի առաջ դրված է հայկական Սփյուռքը պառակտելու խնդիր: Հանձնախմբի թուրք անդամները բացահայտ հայտարարել են, որ եթե վերոնշյալ նպատակները չիրականանան, ապա հանձնախմբի ստեղծումը կարելի է անիմաստ համարել», – ավելացրել է Արմեն Ռուստամյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: