AM
19 July 2001 - 19:21 AMT

ԹԵՀՐԱՆԸ ԼՈՒԾԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱԶԱՏԱՐԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանը այսօր «Մեդիամաքս» գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Թեհրանը քաղաքական կամք է դրսեւորել Իրան-Հայաստան գազատարի իր հատվածի կառուցման հարցում: «Այսպիսով,- ասել է փոխարտգործնախարարը,- գազատարի իրանական հատվածի կառուցման հետ խնդիրներ չեն ծագի»: «Հայկական կողմի դժվարությունները մեծամասամբ կապված են գազատարի մեր հատվածի կառուցման համար միջոցներ հայթհայթելու հետ»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն ալուստյանը այսօր հայտնել է, որ վաղաժամ է համարում Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը առնչվող հարցերին պատասխանելը: Ավելի վաղ Կ.ալուստյանը ասել էր, որ գազամուղի կառուցման հարցը, ըստ մենայնի, կլուծվի այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարների կայանալիք հանդիպմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: