Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Միրոսլավ Ստոխը նախքան Հայաստանի ու Սլովակիայի միջև հանդիպման համար Երևան ժամանելն ասել է, որ Հայաստանի հետ հանդիպումը բավական դժվար է լինելու: «Մեր հավաքականի հաշվին արդեն վեց միավոր կա, բայց հիանալի կլիներ, եթե մեզ հաջողվեր ևս վեց միավոր ձեռք բերել այդ երկու հանդիպումների արդյունքում,- Ստոխի խոսքերն է մեջբերում Սլովակիայի Ֆուտբոլային Ասոցիացիայի պաշտոնական կայքը:- Մենք ուզում ենք հաղթել, բայց անձամբ ես չգիտեմ, թե ինչ կարելի է սպասել հայ ֆուտբոլիստներից, քանի որ նրանք շատ վտանգավոր են: Իռլանդիան Երևանում միայն հրաշքով հաղթանակ տարավ` 1:0, իսկ Մակեդոնիայում խաղը ոչ ոքի ավարտվեց»:
Հայաստան-Սլովակիա հանդիպումը կկայանա EURO-2012 նախընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:
B խմբում Սլովակիայի հավաքականը 6 միավոր ունի և 2-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Հայաստանի հավաքականը 1 միավորով 4-րդ տեղում է:






