AM
31 May 2003 - 15:47 AMT

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը` չտեղեկացնելով հանդիպման մանրամասների մասին: Մինչդեռ հայտնի է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման հարցերի թվում էր նաեւ Անդրկովկասյան երկաթուղու աբխազական տեղամասի ապաշրջափակման հարցը: