AM
5 Հոկտեմբեր 2010 - 11:32 AMT

Կառլ Ֆրոչ. Աբրահամը հնարավորություն կունենա զմայլվել հյուսիսափայլով՝ Ֆինլանդիայի ռինգում պառկած

Նոյեմբերի 27-ին Հելսինկիում տեղի կունենա Super Six Boxing World Classic մրցաշարի խմբային փուլի երեք մենամարտերից մեկը, որտեղ ռինգ դուրս կգան միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և երկրորդ միջին քաշային կարգում WBC տիտղոսակիր Կառլ Ֆրոչը:

«Ֆրոչը պնդում է, թե խնդիրներ ունի մեջքի հետ կապված, սակայն, կարծում եմ, նրա խնդիրները գլխի հետ են կապված: Դատելով նրա արտառոց հայտարարություններից, նա զրկվել է բանականությունից: Սակայն, ես ուրախ կլինեմ նրան իրականություն վերադարձնել»,-ասել է Աբրահամը:

Ֆրոչն իր հերթին խոստացել է նոկաուտի ենթարկել Աբրահամին: «Աբրահամը հնարավորություն կունենա զմայլվել հյուսիսափայլով՝ Ֆինլանդիայի ռինգում պառկած»,-ասել է Ֆրոչը: