AM
17 July 2001 - 17:46 AMT

հայկական ցեղասպանության ճանաչման հարցը կրկին կքննարկվի Կանադայի խորհարդարանում

«Սեպտեմբերին հայկական ցեղասպանության ճանաչման հարցը կրկին կքննարկվի Կանադայի խորհարդարանում«, – հայտարարեց Կանադայում ՀՀ Արտակարգ – Լիազոր Դեսպան Արա Պապյանը «Պրոմեթեւս» հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» ծրագրի եթերում: «Կանադայում մտահոգություններ կան, որ դա կարող է ավելի խոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին: Մենք այս մտահոգություններին մշտապես պատասխանում ենք, որ մինչ- ցեղասպանության ճանաչման – դատապարտման միջոցով չհաղթահարվի պատմական խոչընդոտը, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի – վերքը կշարունակի արնածորել», – նշեց Արա Պապյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: