Ջերմուկում շարունակվում է Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 64 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից ու Վրաստանից: Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 14-ին:
Հուշամրցաշարի առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, որը երկրորդ տուրում հաղթել է Սուրեն Պողոսյանին ու 2 միավոր է հավաքել: Երկրորդ տեղը նույնպես 2 միավորով գրավում է Սերգեյ Վոլկովը (ՌԴ): Կոնստանտին Շանավան (Վրաստան) 3-րդ տեղում է:
Մրցանակային հիմնադրամը 15 հազար դոլար է:
2006թ. Շախմատի օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՖԻԴԵ-ի վարկանիշով նա ուներ 2634 միավոր և 4-ն էր ՀՀ լավագույն շախմատիստների ցուցակում: 2008թ. 28 տարեկան հասակում Ասրյանը վախճանվեց ինսուլտից: Այդ կապակցությամբ կասեցված «Շախմատի հսկաները« մրցաշարը կոչվեց նրա անունով:






