AM
7 Հոկտեմբեր 2010 - 08:10 AMT

Վարդան Մինասյան. Սլովակիան մեր խմբի միակ թիմն է, որը շատ կազմակերպված և հավաքված է խաղում

Նոյեմբերի 7-ին Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Սլովակիայի հավաքական դեմ EURO-2012-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ:

Մարզիչը նշել է, որ անձրևոտ եղանակը չի խանգարել անցկացնել նախատեսված մարզումները: «Երեկ մեզ միացել է դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ցավոք սրտի, Էդգար Մալաքյանը վնասվածք է ստացել, և սլովակների դեմ խաղում չեն կարող խաղալ նաև Աղվան Մկրտչյանը և Դավիթ Մանոյանը»,- ասել է նա:

Մինասյանը նշել է, որ Սլովակիան խմբում միակ թիմն է, որը շատ կազմակերպված և հավաքված է խաղում. «Սլովակիան ունի 2-3 խաղացող, որոնք աչքի են ընկնում իրենց խաղով: Բայց մենք պետք է խաղանք կարճ փոխանցումներով և ցույց տանք լավ ֆուտբոլ»,- ասել է մարզիչը:

Մարզիչը գրեթե որոշել է մեկնարկային կազմը և կարծում է, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներն արժանի փոխարինողներ ունեն: