AM
8 Հոկտեմբեր 2010 - 08:01 AMT

Վանես Մարտիրոսյանը պատրաստ է նոկդաունի ենթարկել Մեննի Պակյաոյին սպարինգ մենամարտում

Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, թե պատրաստ է ընդունել իր մարզիչ Ֆրեդի Ռոաչի մարտահրավերը, որը 1000 դոլար է խոստացել այն բռնցքամարտիկին, որը կկարողանա նոկդաունի ենթարկել Մեննի Պակյաոյին:

«Ես պատրաստ եմ ընդունելմ Ֆրեդդիի մարտահրավերը: Ես հարգում եմ Մեննիին և շատ բան եմ սովորել նրանից: Նա գերազանց մարզիկ է և ես պատրաստ եմ նման մարտահրավերի: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մենամարտել լավագույնների հետ: Ես ցանկանում եմ ապացուցել, թե որքան լավն եմ: Իսկ ավելի լավ միջոց, քան սպարինգն է Մեննի Պակյաոյի հետ, չկա»,-մեջբերում է Մարտիրոսյանին box-club.ru-ն:

Նոյեմբերի 13-ին Առլինգտոնում Պակյաոն կմենամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Անտոնիո Մարգարիտոյի հետ: Պակյաոն 51 հաղթանակ է տարել և միայն 3 պարտություն կրել: