AM
12 Հոկտեմբեր 2010 - 07:42 AMT

Տիգրան Քոթանջյանը շարունակում է գլխավորել Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը

Հոկտեմբերի 11-ին կայացել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 7-րդ տուրը:

Հուշամրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը հաղթել է Դավիթ Պետրոսյանին և 6 միավորով շարունակում է զբաղեցնել 1-ին տեղը: Հրայր Սիմոնյանի նկատմամբ տարած հաղթանակից հետո Կոնստանտին Շանավայից 2-րդ տեղում է և ունի 5.5 միավոր: 3-րդ տեղում 5 միավորով Սերգեյ Վոլկովն է: Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին և կավարտվի հոկտեմբերի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար:

2006թ. Շախմատի օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՖԻԴԵ-ի վարկանիշով նա ուներ 2634 միավոր և 4-ն էր ՀՀ լավագույն շախմատիստների ցուցակում: 2008թ. 28 տարեկան հասակում Ասրյանը վախճանվեց ինսուլտից: Այդ կապակցությամբ կասեցված «Շախմատի հսկաները» մրցաշարը կոչվեց նրա անունով: