AM
12 July 2001 - 14:45 AMT

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Երեկ Երեւանից Բաքու մեկնած Պորտուգալիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման այսօր հանդիպեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Հանդիպում կկայանա նաեւ Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք նրան կտեղեկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի մասին: Պորտուգալիան մտադիր է իր սեփական ներկայացուցիչ ունենալ Մինսկի խմբում, քանի որ մյուս տարվանից այդ երկրի արտգործնախարարը ստանձնելու է ԵԱՀԿ գործող նախագահի պարտականությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: