Հոկտեմբերի 12-ին կայացել են EURO-2012-ի ընտրական մրցաշարի խաղերը: B խմբում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Անդորայի հավաքականին, Ռուսաստանը նվազագույն հաշվով պարտության է մատնել Մակեդոնիային, իսկ Սլովակիան և Իռլանիդաին ոչ ոքի են խաղացել (1:1):
Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկաատը նշել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից: «Պետք է արժանին մատուցել Մակեդոնիայի հավաքականին, որը խաղաց իր հնարավորությունների ներածին չափով, նա մեզ համար քիչ խնդիրներ չի ստեղծել»,- մարզչի խոսքերն է մեջբերում UEFA-ի պաշտոնական կայքը:
Նրա մակեդոնացի գործընկեր Միրսադ Յոնուզը նշել է, որ իր սաներն արժանի էին գոնե ոչ ոքիի: «Մենք շատ լավ էինք խաղում, բայց մեր բախտը չբերեց»,- ասել է մարզիչը:
Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսի խոսքերով, նրա սաները խաղում էին բարդ հակառակորդի հետ: Նրանք շատ շանսեր ունեին, բայց իռլանդացի ֆուտբոլիստները չկարողացան շատ վտանգավոր իրավիճակներ ստեղծել, հաղորդում է Սլովակիայի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատտոնին հավատում էր, որ իր թիմը կհաղթի Ժիլինայում: «Մենք շատ լավ խաղացինք առաջին խաղակեսում և հաղթելու իրավունք ունեինք»,- իտալացի մասնագետի խոսքերը հաղորդում է sportinglife.com-ը:
B խումբը 9 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, Իռլանդիան, Հայաստանը և Սլովակիան ունեն 7-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 2-4-րդ տեղերը:






