Նոյեմբերի 5-14-ը Մոսկվայում տեղի կունենա Միխայիլ Տալի հուշամրցաշարը: 5-րդ մրցաշարին կմասնակցի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը մասնակիցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի` 2783:
Հուշամրցաշարում հանդես կգան նաև Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Վան Հաոն (Չինաստան):






