Աշխարհի արագ շախմատի (բլից) առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 16-18 Մոսկվայում: Առաջին և երկրորդ օրերին կանցկացվի 14 տուր, իսկ մրցաշարի վերջին օրը՝ 10 տուր:
Առաջնությանը կմասնակցեն աշխարհի առաջատար շախմատիստներ: Վարկանիշային աղյուսակի առաջին 10 անդամներից մրցաշարին կմասնակցեն յոթը, այդ թվում նաև Լևոն Արոնյանը:
Երեք մասնակիցներ կհրավիրվեն, վեցը՝ ընտրության հաղթողներ են, իսկ երեք մասնակիցները դեռ հայտնի չեն: Մասնակիցների ընդհանուր թիվը 20 է, հայտնում է ՌԴ շախմատի պաշտոնական կայքէջը:
Առաջնությունը տեղի կունենա շրջանակային համակարգով, մասնակիցներից յուրաքանչյուրր կխաղա մրցակցի հետ սև ու սպիտակ ֆիգուրներով:






