Այս հանգստյան օրերին տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 24-րդ տուրի խաղերը: Կենտրոնական խաղում «Բանանցը» 0:2 հաշվով զիջեց «Ուլիսին»: Գոլերի հեղինակներ դարձան Արտյոմ Ադամյանն ու Գեորգի Կրասովսկին: Հաղթանակի շնորհիվ «Ուլիսը» ամրագրվեց 3-րդ տեղում 48 միավորով: «Բանանցը» շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության աղյուսակը 55 միավորով:
«Բանանցի» անհաջողությունից կարող էր օգտվել «Փյունիկը», որն իր դաշտում ոչ ոքի խաղաց 3:3 հաշվով «Իմպուլսի» հետ և, վաստակելով մեկ միավոր, ետ է մնում «Բանանցից» 2 միավորով:
«Միկան» 1:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Կիլիկիայի» հանդեպ, իսկ «Գանձասարը» ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ՝ 3:3:






