AM
18 Հոկտեմբեր 2010 - 07:45 AMT

Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի Ստոկհոլմի մրցաշարը

Դավիթ Նալբանդյանը որոշում է ընդունել չմասնակցել Ստոկհոլմի մրցաշարին, որը մեկնարկում է հոկտեմբերի 18-ին, այդ մասին պատմել է Նալբանդյանը tycsports.com-ի հետ հարցազրույցում:

«Ես ցանկանում եմ վերադարձնել իմ մարզավիճակը և վտանգի չդիմել` ելույթ ունենալով մրցաշարում: Հոկտեմբերի 25-ից մասնակցելու եմ Մոնրեալում ընթացող մրցաշարին»,- ասել է Նալբանդյանը:

Բացի այդ մրցաշարից, Նալբանդյանը նաև հանդես է գալու Վալենսիայի, Բազելի, Փարիզի մրցաշարերին: Փարիզում նոյեմբերի 7-ին սկսվելու է «Մաստերսը»: