AM
21 Հոկտեմբեր 2010 - 12:55 AMT

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է Իսպանիայի հավաքականին

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն ընթանում է Լիտվայում:

Օգոստոսի 21-ին հայ ֆուտբոլիստները ընտրական մրցաշարի 11-րդ խմբում խաղացին Իսպանիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով իսպանացիների օգտին, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատա Մարտին, մեկ գոլ խփեց Պաբլո Սարաբիան:

Մինչ այդ Սևադա Արզումանյանի սաները նույն հաշվով զիջել էին իսրայելցի հասակակիցներին: Ընտրական փուլի վերջին խաղը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Լիտվայի հավաքականի հետ: