. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը օգնության տեսքով100 միլիոն մարկ կտրամադրի Հարավային Կովկասի պետություններին: Նախատեսված է 30 միլրոն մարկ հատկացնել տարածաշրջանային ինտեգրացմանը ուղղված ծրագրերի համար:Այդպիսիք կհամարվեն այն ծրագրերը, որոնց արդյունքները օգտակար կլինեն տարածաշրջանի գոնե երկու երկրի համար: Դրա մասին հաղորդում է «Նոյան տապան» գործակալությունը` վկայակոչելով «Ռոյթեր»-ի տեղեկատվությունը: