Էստոնիայի առաջնության նախապատրաստման շրջանակներում, որը մեկնարկում է հոկտեմբերի 31-ին, Տալլինի մշակութային ընկերակցության ֆուտզալի «F.FC Yerevan» թիմը, որը հանդես է գալիս երկրորդ լիգայում, ստուգողական խաղ է անցկացրել մայրաքաղաքի «F.FC Tondi» հետ, որն առաջին լիգայից է:
Չնայած նրան, որ «F.FC Yerevan»-ը նոր թիմ է և մարզիկներն առաջին անգամ միասին խաղացին, խաղը գեղեցիկ ստացվեց, թեև ավարտվեց «F.FC Tondi» թիմի հաղթանակով՝ 13:18, հաղորդում է esthaylraber.ucoz.ru-ն:
Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Հայրապետյանը հայտարարեց, որ իր սաները լիովին պատրաստ են առաջնությանը: «Մենք ոչ մի դժվարություն չունենք: Նման լավ տղաների հետ մենք կպայքարենք մեր լիգայում առաջին տեղի համար, հաջորդ խաղաշրջանում առաջին լիգա դուրս գալու համար»,-հավելել է նա:






