Հոկտեմբերի 26-ին Տաշքենդում բացվեց 19-րդ Սակագնային խորհրդաժողովը, որտեղ կքննարկվի միջազգային բեռնափոխադրումների սակագների օպտիմալ մակարդակի որոշման նոր մեթոդիկան ԱՊՀ երկրների համար:
Խորհրդաժողովի շրջանակներում ԱՊՀ ներկայացուցիչները մտադիր են հաստատել միասնական սակագնային քաղաքականություն, որը կմշակվի միասնական սկզբունքների հիման վրա:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «ՀԿԵՈւ» մամլո քարտուղար Վահե Դավթյանը, Հայաստանը Ուզբեկստանում ընթացող խորհրդաժողովում ներկայացնում է ՀԿԵՈւ ֆիրմային տրանսպորտային սպասարկման բաժնի պետ Իլյա Կելպերյովը: