Հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և Աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղու ուղևորները ստիպված են եղել մոտ կես ժամ կանգնել կես ճանապարհին:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Ազգային մրցունակության հիմնադրամում, այդ օրը մարզպետը տոն էր կազմակերպել գյուղացիների համար, որի ծրագրի մեջ ընդգրկված էր նաև ուղևորությունը ճոպանուղիով: Սակայն, եղանակային պայմանները անբարենպաստ էին նման ուղևորության համար և բարձր խոնավության պայմաններում գործել է ճոպանուղու անվտանգության համակարգը: «Այդ փաստը վկայում է այն մասին, որ ճոպանուղու անվտանգության համակարգն անխափան է գործում»,-նշել են հիմնադրամում: