AM
28 Հոկտեմբեր 2010 - 07:16 AMT

Յուրա Մովսիսյանի «Ռանդերս» ակումբը դուրս է եկել Դանիայի գավաթի 1/4 եզրափակիչ

Դանիայի գավաթի 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի «Ռանդերս» ակումբը հանդիպել է «Ֆրեդերիկայի» հետ և հաղթել է 1:2 հաշվով: Հաղթական գոլը իրացվել է Մովսիսյանի փոխանցման շնորհիվ: «Ռանդերսը» դուրս է եկել Դանիայի գավաթի 1/4 եզրափակիչ:

«Ռանդերսի» հաջորդ հանդիպումը «Աաբի» հետ է, հոկտեմբերի 30-ին:

Իսկ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնության 38-րդ տուրում 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Նիժնի Նովգորոդի» հետ: Այդ տուրից հետո «Խիմկին» 46 միավորով մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է: 39-րդ տուրում «Խիմկին» նոյեմբերի 3-ին կխաղա «Վոլգար-Գազպրոմի» հետ: