AM
29 Հոկտեմբեր 2010 - 07:22 AMT

Զավեն Անդրիասյանը Չիգորինի հուշամրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Միխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարի 1-ին մասը, որին մասնակցել են 155 շախմատիստներ:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից հավաքել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 2-րդ և 6-րդ տեղերը:

Մրցաշարի հիմնական մասը, որն ընթանում է դասական խաղի կանոններով, մեկնարկել է հոկտեմբերի 28-ին, հաղորդում է armchess.am-ը: