Հոկտեմբերի 30-31-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի կարատե-դոյի դոսինկան բաց առաջնությանը: Ինչպես ասել է միջազգային կարատե-դո դոսինկանի հիմնադիր եւ այս մարզաձեւի ՀՀ ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Սարգսյանը, առաջնությանը կմասնակցեն 250 մարզիկներ: Ըստ նրա, նոյեմբերին մարզադպրոց կբացվի Արմավիրում և Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ քաղաքներում:
«Ֆեդերացիայի նպատակն է ռազմահայրենասիրական ոգու դաստիրակումը երիտասարդ մարզիկների շրջանում: Մենք համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ զինվորական մասերում զինծառայողների հետ այս մարզաձեւի պարապմունքներ անցկացնելու համար և արդեն 2011թ. գարնանը մարզիչները պարապմունքներ կանցկացնեն զինծառայողների տարբեևր զորամասերում»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:






